«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի որեւէ դատավոր չդիմեց կենսաթոշակի անցնելու համար: Նշենք, որ երեկ՝ փետրվարի 27-ին, լրացավ այն ժամկետը, երբ ՍԴ դատավորները կարող են հրաժարական ներկայացնել եւ անցնել վաղ կենսաթոշակի, եւ այդ դեպքում պահպանվում էին նրանց աշխատավարձը եւ հավելավճարները: Ինչպես հայտնի է, ըստ Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչեւ 70 տարին լրանալը:
Եվ որպեսզի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն արվի, Արդարադատության նախարարությունը դատավորներին այսկերպ հնարավորություն էր տալիս, անկախ տարիքից, հրաժարական ներկայացնելու դեպքում օգտվել սոցիալական երաշխիքներից։ Սակայն, ըստ էության, իշխանությունները ի սկզբանե էլ գիտակցում էին, որ 7 դատավորներն այդ քայլին չեն գնալու, եւ նախաձեռնվեց նաեւ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Արդեն հանրաքվեի արդյունքներով՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու վեց դատավորների լիազորությունը կդադարեցվի: Սա կլինի արդեն ՍԴ դատավորներին «տուն ուղարկելու» երրորդ փորձը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։