Կայացան Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» 1:1 հաշվով ավարտեց Բռծգիայում կայացած խաղը «Գենտի» հետ եւ, հաղթելով ընդհանուր 2:1 հաշվով, նվաճեց 1/8 եզրափակչի ուղոգիր:
Բելգիացիներից խաղի 25-րդ րոպեին աչքի ընկավ Ջոնաթան Դեյվիդը, իսկ հռոմեացիներից պատասխան գոլը Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո խփեց Ջաստին Կլյուվերտը(29‘):
Մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները` «Բաշակշեիր» – «Սպորտինգ»`4:1(առաջին հանդիպում` 1:3) (ընդհանուր հաշիվ`5:4) «Բազել» – ԱՊՕԵլ` 1:0(3:0)(4:0) «Էսպանյոլ» – «Վուլվզ»`3:2(0:4)(3:6) «Պորտու» – «Բայեր Լեւերկուսեն)`1:3(1:2)(2:5) «Լասկ» – ԱԶ`2:0(1:1)(3:1) «Մալմյո» – «Վելֆսբուրգ»`0:3(1:2)(1:5) «Այաքս» – «Խետաֆե»`2:1(0:2)(2:3) «Արսենալ» – «ՕԼԻՄՊԻԱԿՈՍ»`1:2(0:1)(2:2) «Բենֆիկա» – «Շախտյոր Դոնեցկ»`3:3(1:2)(4:5) «Սելտիկ» – «Կոպենհագեն»(1:3)(1:1)(2:4) «Ինտեր» – «Լուդոգորեց»`2:1(2:0)(4:1) «Մանչեստեր Յունայթեդ» – «Բրյուգե»`5:0(1:1)(6:1) «ՍԵՒՎԻԼԻԱ» -«Կլյուժ»`0:0(1:1)(1:1)
Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի վերջին պատասխան հանդիպումը կկայանա այսօր: Ավստրիական «Զալսբուրգը» տանը կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է 4:1 հաշվով: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Հիշեցնենք, որ այսօր կկայանա նաեւ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Էդմոն Մարտիրոսյա