Օրեր առաջ Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար կազմակերպված ցույցին ներկա է եղել նաև Ուրցաձորի համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:
Նշենք, որ նա երկար ժամանակ խնդիրներ ուներ Արարատի մարզում, նաեւ մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Եվ իրավիճակն այնպես եղավ, որ նա հրաժարական տվեց, ապա ընտրությունների արդյունքում կրկին վերընտրվեց: Եվ ահա, այժմ էլ նա մասնակցել է ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի ցույցին:
Նա ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծեց, թե անհանգստանալու բան չունի և հետագայում էլ պատրաստ է կանգնել հերոսների կողքին:
Մանրամասները՝ տեսանյութում