ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ կորոնավիրուսը ամենեւին էլ վտանգավոր վիրուս չէ: Ու տպավորությունը, թե Հայաստանում կորոնովիրուսի թափանցում չի լինելու, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում, քանի որ, շատերի կարծիքով, վերահսկողությունն այդ հարցում շատ վատ է իրականացվում:
Բանն այն է, որ այս օրերին օդային եւ ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործում Հայաստան, որոնք կարող են վիրուսիկրողը լինել,ուշփումներրիմիջոցով այն կարող է տարածվել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ:
-Պարո՛ն Զեյնալյան, իշխանության ներկայացուցիչներդ հայտարարում եք, որ կորոնավիրուսի ներթափանցման հետ կապված վերահսկողությունը շատ ուժեղ իրականացվում է: Բայց, կարծես թե, հանրությունը այդքան էլ վստահություն չունի՝ այդ վերահսկողության հետ կապված. ինչպե՞ս եք այդ ամենն իրականացնում:
-Եթե քաղաքացին գալիս է Հայաստան ցամաքայինով, վերահսկողությունը այդպես է իրականացվում, եթե օդային, ապա այդպես: Անձնական քարտ է լրացվում օդանավակայանում բոլորի համար. եթե գանգատ ունի մարդը, տաքություն, հոսպիտալացվում է,ստուգվում է: Եթե գանգատ չունի, ապա հասցեական քարտ է լրացվում, այսինքն՝ուր է գնում այդ մարդը՝տուն, հյուրանոց,ու հսկողության տակ է պահվում, 14 օր շարունակ ջերմաչափում է իրականացվում, գանգատներն են ստուգվում: Եթե լինում են ախտանշաններ, ապա մարդը միանգամից հոսպիտալացվում է՝ ավելի խորըստուգում անցնելու համար: Եթե գանգատ չիլինում, ապա վերջ. մենք 14 օրհետո այդ մարդուն արդեն բաց ենքթողնում այդ հսկողությունից:
-Բայց 14 օրվա գաղտնի շրջանում մարդիկ կարող են իրենց շրջապատի մարդկանց վարակել, ինչպե՞ս եք կարգավորում այդ հարցը, Հայաստան եկած տարբեր քաղաքացիներին արգելո՞ւմ եք շփումներ ունենալ:
-Գաղտնի շրջանը 14 օրն է, գաղտնի շրջանում այլ մարդու վարակելու հավանականությունը մինիմալ է, դա Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեպորտն է, դա իրենք են ասել, որ այդ գաղտնի շրջանում, երբ որ մարդը գանգատ չունի, ապա մարդուն վարակելու հավանականությունը մինիմում է: Իսկ այդ ընթացքում էլ մարդիկ հսկողության տակ են պահվում:
-Այս պահին ո՞ր կառույցն է այդ հսկողությունն իրականացնում, ո՞վ է պատասխանատվություն կրում այդ ամենի հսկման եւ ստուգումներ իրականացնելու համար:
-ՀՀ առողջապահության նախարարությունն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը համատեղ:
-Բայց Հայաստանը արդյոք այդքան ռեսուրսունի՞՝ թե՛ մարդկային, թե՛ բոլոր առումներով, նման հսկայական վերահսկողություն իրականացնելու համար թե՛ցամաքային,թե՛ օդային սահմաններում, թե՛ հիվանդանոցներում, թե՛ 14 օրյա վերահսկողության համար:
-Բժիշկներն են վերահսկում. այսպես է, եթե մարդը գալիս է Հայաստան, ասենք՝ Իտալիայից, ու գնում է իր տուն, ապա այդ տարածքի պոլիկլինիկա է ուղարկվում այդ քաղաքացու տվյալները, ու այնտեղի բժիշկը, բուժքույրը գնում են, գանգատներն են լսում՝ունի, թե չունի գանգատ: Այսինքն՝իրենց ընտանեկան բժիշկներն են,ուոր ասում եք ռոսուրսի առումով, ասեմ,որ այդքան մեծ թիվչի կազմում այդ մարդկանց թիվը: Որտեղ ապացուցված վարակ կա գրանցված, այդ երկրից եկող քաղաքացիների նկատմամբ հսկողություն է իրականացվում:Եթե կրկնում են, գանգատ ունի, ապա տեղում հոսպիտալացվում է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ գանգատ չունեցող վարակակիրները շրջապատի համար մինիմալ վտանգ են ներկայացնում. սա պետք է իմանա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի: Սխեման սա է:
Զրուցեց` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ