Կորոնավիրուսի ներթափացման հետ կապված անցակետերում մարդկանց թիվն ավելացվում է. Աննա Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտարարեց, որ կորոնավիրուսը ամենեւին էլ վտանգավոր վիրուս չէ: Ու տպավորությունը, թե Հայաստանում կորոնովիրուսի թափանցում չի լինելու, հանրության մոտ այդքան էլ վստահություն չի առաջացնում, քանի որ, շատերի կարծիքով, վերահսկողությունն այդ հարցում շատ վատ է իրականացվում:

Բանն այն է, որ այս օրերին օդային եւ ցամաքային միջոցներով տարբեր քաղաքացիներ են մուտք գործում Հայաստան, որոնք կարող են վիրուսիկրողը լինել, ու շփումներրի միջոցով այն կարող է տարածվել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի հետ:

Տիկի՛ն Հարությունյան, Դուք պետք է վերահսկեք այն անձանց, ովքեր Հայաստան են գալիս ցամաքային եւ օդային ճանապարհով: Ինչպե՞ս է ձերտեսչությունը այդ հսկողությունը իրականացնում:

-Մեր վերահսկողությունը իրականացվում է սահմանից. սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը, որ մենք ունենք, իրենցից է սկսվում հսկողությունը: Առաջին հերթին, երբ որ արդեն օդանավը պետք է վայրէջք կատարի,մինչեւ այդ ունենք տեղեկատվություն՝ քանի անձ կա, որ երկրից է ժամանում, այդ տեղեկատվության հիման վրա՝ 5 երկիր է մեզ արդեն հետաքրքրում, այդ 5 երկրների բնակիչներին, կամ եթե գտնվել են այդ տեղերում, մենք ունենում ենք տեղեկատվություն, հենց իջնում են օդանավից, մենք առաջին հերթին ջերմաչափում ենք իրականացնում, եթե կարիք կա, զննում ենք, հասցեական քարտեր են լրացվում՝ թե եկած մարդիկ որտեղ են լինելու, որտեղ են ապրելու եւ քանի օր են մնալու ՀՀ-ում, եթե Հայաստանի քաղաքացի չեն: Հաջորդիվ մենք այդ հասցեական քարտերը ուղարկում ենք պոլիկլինիկաներին, որտեղ մեր վերահսկողությունն արդեն ավարտվում է:

-Այսինքն՝ եթե վիրուսի գաղտնի շրջան է առկա մարդկանց մոտ, այդ 14-օրյա վերահսկողությունն իրականացնելու են տարածքային պոլիկլինիկանե՞րը:

-Քանի որ կորոնավիրուսը ունի կլինիկական ախտանշաններ՝ բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, հազ, ապա առաջին հերթինպետք է իրենք ունենան ջերմություն, բարձր ջերմություն: Բայց այս պարագայում մենք նայում ենք 37 ջերմություն ունեցնողներին ու հոսպիտալացնում ենք:

-Առկա ռեսուրսը բավարա՞ր է այդ ամբողջ գործընթացը իրականացնելու համար:

-Մենք հսկիչ կետում ունենք 9 աշխատող, բայց այս պահին արդեն անընդհատ ավելացնում ենք, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդկային ռեսուրսի խնդիր չլինի: Եթե ջերմող կամ այլ նշաներ ունեցող լինի, ապա մենք միանգամից շտապ օգնություն ենք կանչում եւ հոսպիտալացնում ենք: Մենքմոտ 40 հոգի հոսպիտալացրել ենք: Մենք ամենօրյա ու ուժեղ ռեժիմով աշխատում ենք:

Զրուցեց` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս