«Հայփոստի» աշխատողները մտահոգ են. նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրի գործողության ժամկետը այս տարվա փետրվարի 15-ին ավարտվել է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի որոշում է կայացվել պայմանագրի ժամկետը երկարաձգել մեկ տարով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից փոխանցեցին, որ այս հարցը գտնվում է քննարկման փուլում, եւ երբ հստակ որոշում կայացվի, այդ մասին կիրազեկեն հանրությանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ պայմանագրի գործողության ավարտը մտահոգել է նաեւ «Հայփոստի» աշխատողներին. նրանք անհանգստացած են, որ կարող են կորցնել իրենց աշխատանքը: Սակայն «Հայփոստ»-ի մամուլի հարցերով պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություններ չունի, որեւէ փոփոխություն չկա, իսկ ընկերությունն էլ շարունակում է բնականոն հունով աշխատել:




Լրահոս