Իրավապահ մարմիններն ահազանգում են, որ բավականին շատացել են անչափահասների միմյանց վնասելու դեպքերը: Եվ այս ամենի պատճառն անպատժելիությունն է: Իսկ, ահա, ուսումնասիրելով դեպքերը՝ պարզ է դառնում, որ անչափահասները միմյանց դանակահարում են կա՛մ աղջկա, կա՛մ գումարի պատճառով: Օրինակ՝ փետրվարի 22-ին դանակահարության դեպք էր տեղի ունեցել Կոտաքի մարզում:
Ժամը 16:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղա, որը վնասվածք էր ստացել թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածում: Պարզվել էր, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Արտյոմ Հ.-ն է, իսկ, ահա, նրան վիրավորում հասցրած անձը նույն գյուղի բնակիչ 18-ամյա Վահանը: Վահանը ինքնակամ ներկայացել էր իրավապահներին եւ ձերբակալվել էր: Իսկի՞նչն էր եղել երկու անչափահասների վիճաբանության պատճառը, որը անգամ հասել էր դանակահարության: Մեզ հայտնի դարձավ, որ Հրազդանի անչափահաս տղաները վիճել են աղջկա պատճառով: Փետրվարի 18-ին՝ ժամը 21.55-ին, հիվանդանոցից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի եւ ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» եւ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել 17-ամյա երկու պատանի:
Ավելի ուշ դանակահարողը եւ վիճաբանության մասնակիցներից մեկը ներկայացվել են Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք եւտվել խոստովանական բացատրություն: Իսկ, ահա, այս կռիվը եղել է գումարի շուրջ առաջացած անահամաձայնության պատճառով: