2 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել հոկտեմբերի 27-ի գործը քննած, Երեւան քաղաքի Ավան եւ ՆորՆորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախկին դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործով անցնող անձանցից մեկի մասով որոշում է կայացրել:
Պաշտոնապես
Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց ո՛չ կաշառքի չափը, ո՛չ էլ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, թե ով է եղել այն անձը, որը կաշառքի մասով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել:
Մեզ հայտնի դարձավ, որվերջինիս դեմ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանը: Փոս փորողնինքն ընկավ փոսը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործովՀՔԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին:
Նախաքննական մարմինը պարզել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է մեկ քաղաքացիական գործ: Սմբատ Հարությունյանը, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի դրդմամբ, իրօգտին դատական ակտ կայացնելու համար առանձնապես խոշոր չափի՝ 6.110.910 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար, կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Սամվել Ուզունյանն այդ գումարը մտադիր չի եղել փոխանցել որեւէ պաշտոնատար անձի եւ խարդախությամբ հափշտակել է այն:
Ի՞նչ քաղաքացիական գործի մասին է խոսքը
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց եւ պարզեց, որ 2009 թվականի օգոստոսի 14-ին Սմբատ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչի, ինչը դատարանը բավարարել է, քանի որ քաղաքացիական գործով բոլոր կողմերը՝ ինչպես հայցվորները, այնպես էլ պատասխանողները, հաշտության համաձայնության են եկել, իսկ, ահա, այս գործն էլ քննել է դատավոր Սամվել Ոոզունյանը:
Նկատենք, որ Սմբատ Հարությունյանը անցած տարի աչքի ընկավ իր կատարած գործողություններով: Մասնավորապես, 2019 թվականի մայիսի 20-ին, երբ վարչապետը հայտարարեց դատարանների դռները փակելու գործընթացի մասին, Շենգավիթի դատարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, որպեսզի խափանեին դատավորների մուտքը դատարանի շենք։ Ու երբ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը վերը նշված օրը գնացել էր այն դատարան, որտեղ աշխատում է, եւ փորձել էր մուտք գործել բաց լուսամուտից, շենքի դիմաց հավաքված քաղաքացիները նրան թույլ չտվեցին ներս մտնել: Երբ քաշքշեցին Բալայանին, նա վայր ընկավ։ Բալայանին քաշքշողներից մեկն էլ հենց Ուզունյանի դեմ հաղորդում տված Սմբատ Հարությունյանն էր:
Ուշագրավ իրավիճակ
Հավելենք, որ Սմբատ Հարությունյանի մասով ՀՔԾ-ն գործը առանձնացրել է, հայտարարել է նախաքննության ավարտ ու այն ուղարկել դատարան: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին է: Սակայն այստեղ էլ կա մի ուշագրավ հանգամանք. Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջկռիվներիմեջ է եղել Սամվել Ուզունյանի հետ:
Բանն այն է, որ 2016 թվականին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը անհետացել էր, եւ ասում էին, թե դատավորը սխալ է թույլտվել, դրա համար է անհետացել, նրան ասել են՝ դիմում գրի, գնա: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ուզունյանի թույլ տված «պրոմըխի» մասին համապատասխան մարդկանց «հասցրել էր» դատավոր Դավիթ Հարությունյանը, եւ Ուզունյանի ու Հարությունյանի հարաբերությունները շատ վատ են:
Ինչեւէ, 2016 թվականին տեղի ունեցած այս կռիվներիցհետո Ուզունյանին Ավան եւ ՆորՆորք վարչական շրջանների դատարանի նախագահի պաշտոնից ազատեցին, եւ հենց Դավիթ Հարությունյանը նշանակվեց դատարանի նախագահ: Այժմ Հարությունյանը պետք է քննի իր նախկին ղեկավարի գործով անցնող անձանց քրեական գործը:
Քնար Մանուկյան