Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:
Արդյունքում, ArmLur.am-ի տեղեկություններով, գործը քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանը 6 մլն գրավի դիմաց ազատ է արձակել Լիաննա Կարապետյանին:
Հիշեցնենք, որ «Մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրանից բացի մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի` «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։