Պլանավորում ենք երկրորդ երեխա, բայց ինձ չեմ պատկերացնում տղայի մոր կարգավիճակում. Անուշիկ Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի Անուշիկ Ալավերդյանն է: Նա պատմել է իր բնավորության գծերի, հայտնի դառնալուց հետոհեշտ կյանքով ապրելու եւ երկրորդ երեխան պլանավորելու մասին:

-Անուշի՛կ, ի՞նչ եք ցանկանում վերցնել կյանքից:

-Լիքը հաճելի պահեր:

-Ո՞րն է Ձեր բնավորության ոչ ստանդարտ կողմը:

-Ոչ ստանդարտ կողմեր շատ չունեմ: Երբեմն չափից դուրս ներողամիտ եմ, որը խանգարում է ինձ: Հաճախ խաղաղության աղավնու դեր եմ տանում: Ումհետ երկար ճանապարհ եմ անցել, չեմ ցանկանում կապերս խզել…

-Ավելի շատ ապրում եք անցյալո՞վ, ներկայո՞վ, թե՞ ապագայով:

-Անցյալով եմ շատ ապրում, ներկայով էլ, ապագայով՝ ոչ այնքան: Անցյալի լավ պահերն եմ հաճախ հիշում, դրանք կրկնելու ցանկություն է առաջանում: Կարող է՝ դպրոցական հին հավաքույթ հիշեմու ուզենամ, որ այն նորից կազմակերպվի:

-Այս երեքից ո՞րը Ձեր մասին չէ՝ արագաշա՞րժ, ալարկո՞տ, թե՞ սեւհումորի սիրահար:

-Երեքն էլ իմ մասին է: Սեւհումոր, օրինակ, շատ եմ անում, սկզբում ներողություն եմ խնդրում, հետո անում եմ (ծիծաղում է):

-Ձեզ միշտ հետաքրքրել է, թե ինչպես է…

-Այս աշխարհն այսքան հետաքրքիր, օրինաչափ ու կատարյալ ստեղծվել, ինչպես են առաջացել մարդիկ: Արդյոք գոյությունունի՞ աստված, եւ արդյոք մոլեռանդ հավատացյալների հույսերն արդարացվելո՞ւ են:

-Ձեզ հնարավոր չէ տեսնել փաբերո՞ւմ, ռոք համերգների ժամանա՞կ, թե՞ կենդանաբանական այգում:

-Չնայած եղբայրս ռոք երաժիշտ է, ռոքչեմսիրում, ուստիռոք համերգների էլ չեմ գնում:

-Համբերությունից դուրս եք գալիս, երբ…

-Ականջիս տակ խրթխրթացնելովխնձոր կամ արեւածաղիկ են ուտում: Շատ նյարդային եմ այդ առումով:

-Նախընտրում եք, որ ամեն ինչ լինի միանգամի՞ց, թե՞ որ Դուք նախապես տրամադրվեք սպասվող իրադարձություններին:

-Նախընտրում եմ նախապես տրամադրվել սպասվելիք իրադարձությանը: Այդպես ավելի հեշտ է,թեպետսիրում եմ նաեւ, որորոշ բաներ հանպատրաստից են տեղիունենում:

-Տխրում եք, երբ…

-Գործերս չեն ընթանում պլանավորածի պես:

-Մանկության տարիներինո՞ւմ պաստառն է փակցված եղել Ձեր սենյակի պատին:

-Էմինեմի եւ Դեցլի:

-Այս երեքից ո՞ւմ եք դժվարությամբ հասկանում՝ կենդանի վարժեցնողի՞ն, գեղեցկության մրցույթի մասնակցի՞ն, թե՞ ժայռից ցատկողին, որը էքստրիմի սիրահար է:

-Երբեք չեմ հասկացել, երբ երեխաներին են տարել մասնակցելու գեղեցկության մրցույթների: Երեխայի հոգեբանությունը խաթարվում է, դա շատ վատ բան է…

-Ձեր կյանքի դժվարին փուլնինչի՞ հետ էր կապված:

-Անձնականի, բայց, բարեբախտաբար, հաղթահարել եմ այդ փուլերը: Ստեղծագործական կյանքում նման փուլերչեն եղել:

-Կինը սեքսուալ է, երբ…

-Համեստ է:

-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:

-Շատ էմոցիոնալ եմ:

-Դժվարությամբ եք համակերպվում այն մտքի հետ, որ…

-Աստիճանաբար ծերանում ենք:

-Մարդկանց հետշփումներում ո՞ր դեպքում եք պատ դնում:

-Երբ դիմացինիս հետ «Դուք»-ով եմ խոսում, իսկ նա անցնում է սահմանն ու փորձում մտերմանալ: Այդ ժամանակ միանգամից տեղումՁեր ասած պատն եմ դնում:

-Հայտնի դառնալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

-Հեշտացել է կյանքը: Ճիշտ է, ես, օրինակ, մյուս մարդկանց պեսհերթ եմ կանգնում, առավելություններ չունեմ այդ կարգի հարցերում, չեմսիրում նման բաներ, բայց շատ դեպքերում օգնում է հայտնի լինելը:

-Ո՞վ է Ձեր սիրելի պոետը:

-Տերյանն ու Սեւակը: Նույնիսկ նրանց գործերից իմ սիրելիտողերը փակցնում եմ պատերին:

-Ո՞վ է Ձեր նախընտրելի ռեժիսորը:

-Քվենտին Տարանտինոն:

-Ի՞նչ հատկություններ եք ժառանգել հայրիկից, եւ ի՞նչ հատկություններ՝ մայրիկից:

-Մայրիկիս պես կարմրող եմ, իսկհորիցս ժառանգել եմ ձայնային ունակություններս:

-Սովորաբար ո՞ր կատեգորիայի մարդիկ են Ձեզթիկունքից հարվածում:

-Շատ վաղուց է՝ թիկունքիս հարված չեմ զգացել, այնպես որ, չեմ կարող ասել:

-Երկրորդ բալիկի ծնունդ պլանավորու՞մ եք:

-Իհարկե:

-Պատկերացնու՞մ եք Ձեզ տղայի մոր դերում:

-Ոչ, դեռ ոչ (ծիծաղում է)

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Բոլորը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս