Չինաստանի Ուհան քաղաքում ծագած կորոնավիրուսային վարակը տարածվել է վազմաթիվ երկրներում: Հարկավոր է պաշտպանել ինքներդ Ձեզ և Ձեր հարազատներին՝ հետևելով պրոֆիլակտիկայի ընդհանուր կանոններին:
Կորոնավիրուսային վարակի հարուցիչը վիրուս է, որի հիվանդային ախտանշաններն են՝ հազ, տենդ, դժվարացած շնչառություն: Ինկուբացիոն շրջանը 14 օր է:
Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց.
-Ամենակարևորը ձեռքերի և օգտագործման տակ գտնվող մակերեսների մաքրության պահպանումն է: Հաճախ լվացեք ձեռքերն օճառով կամ հակաբորբոքային միջոցներ օգտագործեք:
-Փորձեք կողտոտ ձեռքերով չդիպչել բերանին, քթին կամ աչքերին:
-Ուտելուց առաջ լվացեք ձեռքերը:
-Հտակապես ուշադիր եղեք այն ժաանակ, երբ գտնվում եք մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում:
-Աշխատավայրում պարբերաբար մաքրեք սարքավորումներն ու առարկաները, որոնց դիպչում եք:
Ախտանշանների առկայության պարագայում ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է`
1.Անհապաղ դիմել բուժօգնության՝ կամ ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով
2.Սահմանափակել շփումները, չմասնակցել բազմամարդ միջոցառումներին,
3.Չզբաղվել ինքնաբուժմամբ,
4.Պահպանել հիգիենայի կանոնները
Մանրամասները՝ տեսանյութում