Վայրէջք կատարեց Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը. 80 քաղաքացի տեղափոխվեց Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը, որով 80 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Տեղում իրականացվել է ուղևորների ջերմաչափում։

Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին առաջին հատուկ չվերթով Իրանից Հայաստան էր տեղափոխվել 52 քաղաքացի։ Նրանցից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Գրանցվել էին միայն անձնական տվյալները՝ հետագայում տնային երկշաբաթյա հսկողություն իրականացնելու և համար։

Հավելենք, որ Հայաստանն օրերս երկու շաբաթով մասամբ փակեց հաղորդակցությունը Իրանի հետ։




Լրահոս