«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի գլխավոր մասնագետ Վահե Բաբաջանյանին ծեծել են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի նոյեմբերի 20-ին վիճաբանություն է եղել Կոտայքի մարզի զինկոմիսարիատում:
Մասնավորապես, Վահե Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինկոմիսարիատի բակում դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի գլխավոր մասնագետ, քաղծառայող Գոռ Հովհաննիսյանին` ածելիով հարվածելով վերջինիս դեմքի շրջանին եւ պատճառելով դեմքի ձախ կեսի կտրած վերքի ձեւով առողջությանը թեթեւ վնաս, որն արտահայտվել է Հովհաննիսյանի դեմքի անջնջելի այլանդակմամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։