Փետրվարի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել Արթուր Ա․-ն, որը փետրվարի 11-ից ՌԴ ՔՊԻ վարչության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդ. /«Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելը»/ մեղադրանքով:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին Երևանի Հերացու փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Ռուդիկ Բ․-ն, որը փետրվարի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
***
Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել Արտակ Մ․-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ փետրվարի 28-ին Բյուրեղավանի Վարդանյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Գևորգ Ա․-ին, որը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ, փետրվարի 28-ին կամավոր բաժին է ներկայացել Էդմոնդ Չ․-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։