«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համայնքների ղեկավարներն այնքան էլ ակտիվ չեն լինելու: Խոսքը հիմնականում այն ղեկավարների մասին է, որոնքընտրվել են թավշյա հեղափոխությունից առաջ եւ, ըստ էության, այս իշխանությունների թիմակիցը չեն հանդիսանում:
Եվ մեր տեղեկություններով՝ շատերը որոշել են «շառից ու փորձանքից» հեռու մնալ ուոչ մի կերպ չմասնակցել քարոզարշավին՝ առաջնորդվելով «ինչպես ժողովուրդը կորոշի» կարգախոսով: