ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողացել էին հեռուստացույց, չհրկիզվող պահարան. գողությունը բացահայտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Գավառի իր բնակարանում գողութուն է կատարվել։
Դեպքի վայրում ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբն արձանագրեց, որ գողությունը տեղի է ունեցել հուվարի 20-ից 21-ը, դուռը բացել են տեխնիկական միջոցների օգնությամբ և հափշտակել փաստաթղթեր ու տարբեր տեսակի իրեր՝ պատճառելով շուրջ մեկ միլիոն դրամի վնաս։

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանների գործողությունները շարունակվում էին, երբ փետրվարի 12-ին բաժնում ստացվեց նույնաբովանդակ նոր ահազանգ։ Գավառի մի քաղաքացուհի հայտնում էր, որ իր բնակարանից գողություն են արել։
Այս անգամ մտել էին պատուհանից, որը նույնպես բացվել էր տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Գողացել էին հեռուստացույց, չհրկիզվող պահարան և տարբեր տեսակի իրեր։ Պատճառված վնասը կրկին շուրջ մեկ միլիոն դրամ էր։
Ոստիկանների գործողությունները օրեր անց՝ փետրվարի 26-ին տվեցին ցանկալի արդյունք։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շրջանակում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին գողությունները կատարած անձանց վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք երկուսն էին ու ազգականներ։

Գավառի 29-ամյա և 34-ամյա բնակիչները բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գավառի բաժին։

Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին ու ձերբակալվել։
Գողոնը մասամբ առգրավվել է։
Քննությունը շարունակվում է։




Լրահոս