Եթե իրավապահ մարմինները ճիշտ օգտագործեն առկա գործիքները, ապա շատերն այսօր սոցցանցերում հայհոյանքներ, վիրավորանքներ հնչեցնելու համար պետք է պատասխանատվության ենթարկվեին, և մնացածի համար էլ դա դաս կլիներ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նշենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 18 առաջարկ է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է քրեականացնել սոցցանցերում հնչեցված վիրավորանքները` հաշվի առնելով, որ դատաիրավական համակարգի գործող մեխանիզմները թույլ չեն տալիս արդյունավետ կերպով պայքարել այս երեւույթի դեմ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան