Կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ» – «Գանձասար – Կապան» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի 2:0 հաշվով հաղթանակով: Բերեզովսկու թիմից 33-րդ րոպեին 11մետրանոցից հաշիվը բացեց Արաս Օզբիլիսը, ինչից 9 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Կառլեն Մկրտչյանը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 23 միավոր եւ ամրապնդվեց 7-րդ տեղում: Կապանյան թիմը 9-րդն է 17 միավորով:
Էդմոն Մարտիրոսյան