Ադրբեջանը ժամանակավորապես փակեց Իրանի հետ սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

«Կորոնավիրուսի տարածման ռիսկի հետ կապված որոշում է ընդունվել փետրվարի 29-ին ժամը 16:00-ից ժամանակավորապես փակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջպետական սահմանը»,- ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:

Նշենք, որ նոր կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանում՝ 12 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:




Լրահոս