ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.
Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։
Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։