Պետք է ուսումնական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթով դադարեցնել. Դավիթ Սանասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Իհարկե չպետք է խուճապի մատնվել, բայց լավ կլինի, որ ուսումնական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթով դադարեցնելու որոշում կայացվի։

Ինչպես նաև ողջունելի էր կորոնավիրուսի կանխման նպատակով զինծառայողներին այցելությունները, նրանց արձակուրդներն ու ազատ արձակումները արգելելու որոշումը։

Առողջ ու անփորձանք եղեք, պահպանեք հիգիենայի կանոնները»:




Լրահոս