ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Սիրելի հայրենակիցներ,
1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։
2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։
3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը ավարտին է մոտենում։ Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։
4. Պարզվել է որ պացիենտը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել։ Օդանավակայանից տուն գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է։
5. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես եւ ասել էի, ժամը 12.00-ին ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին»: