Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, թե պետք է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել և որոշել՝ կա արդյոք դպրոցները փակելու անհրաժեշտություն։
«Ես ունեմ երկու դպրոցական երեխա, և պատրաստ եմ նրանց ուղարկել դպրոց: Ես չեմ կարծում, որ պետք է դպրոցահասակ երեխաների շարժը սահմանափակել։ Շատ հազվադեպ դեպքեր են եղել, երբ նրանց վրա ազդում է։ Մենք դեռ առիթ չենք ունեցել այս մասին խոսելու թե կառավարությունում, թե նախարարի հետ։ Օրվա ընթացքում կխոսենք և կտեղեկացնենք», – նշեց նա։
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում: