Հետաձգվել է Իտալիայի Ա Սերիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: «Յուվենտուս» – «Ինտեր» խաղը չի կայանա կորոնավիրուսի վտանգի պատճառով: Բացի այս խաղից հետաձգվել են նաեւ «Միլան» – «Ջենոա», «Պարմա» – ՍՊԱԼ եւ «Սասուոլո» – «Բրեշիա» հանդիպումները:
Ըստ նախնական տեղեկությունների այս խաղերը կկայանան մայիսի 13-ին:
Ավելի վաղ որոշում էր կայացվել վերը նշված խաղերը անցկացնել առանց երկրպագուների, սակայն նոր քննարկումներից հետո կայացվել է հետաձգելու որոշում:
Էդմոն Մարտիրոսյան