
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրում է.
«Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը։
Նույն ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաեւ քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը»։