
Ինչպես արդեն հայտնել էինք, կորոնավիրուսի հետ կապված մեկ շաբաթ դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ այդպիսով գարնանանյին արձակուրդները մեկ շաբաթ առաջ տեղի կունենան։
Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ քննարկումներ են գնում , և հնարավոր է Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավը ևս մեկ շաբաթով կհետաձգվի:
Վերջինս նշել է, որ դեռևս հստակ որոշում չկա կայացված այս հարցի վերաբերյալ: