![](https://armlur.am/wp-content/uploads/2020/03/87877141_619119855592149_2542105685538111488_n.jpg)
Իտալիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալվելիս 4:3 հաշվով պարտության մատնեց «Կալյարիին»: Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Ժոաու Պեդրոն (28‘,89‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաստոն Պերեիրոն(75‘):
Հռոմեացիներից դուբլ ձեւակերպեց Նիկոլա Կալինիչը (29‘,41‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Ջաստին Կլյոիվերտն(64‘) ու Ալեքսանդր Կոլարովը(81‘):
Կալանիչի երկրորդ գոլի ժամանակ հիանալի գործեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եւ իր հաշվին գրանցեց գոլային փոխանցում:
Այս հաղթանակից հետո «Ռոման» 45 միավորով 5-րդն է, իսկ «Կալյարին» 11-րդն է 32 միավորով:
Էդմոն Մարտիրոսյան