
Քիչ անց կմեկնարկի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը: Սուպերկլասիկոն հենց մարզադաշտից կվայելի «Արքայական ակումբի» նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով արդեն Մադրիդում է եւ հասցրել է նաեւ ինքնագրեր բաժանել երկրպագուներին:
Հիշեցնենք, որ պորտուգալացին «Ռեալից» է 2018 թվականի ամռանը տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 24:00-ին:
Էդմոն Մարտիրոսյան