
Արդեն տեղեկացրել ենք, որ Իտալիայի Ա Սերիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալվելիս 4:3 հաշվով պարտության է մատնել «Կալյարիին»: Հռոմեացիների վերջին`4-րդ գոլը գրեթե բոլոր ֆուտբոլային ակումբները գրանցել էին Ալեքսանդր Կոլարովի հաշվին, սակայն Ա Սերիայի պաշտոնական կայքը այն գրանցել է Հենրիխ Մխիթարյանի օգտին:
Այապիսով, մեր ավագը Իտալիայի առաջնությունում արդեն դարձել է 6 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ այս խաղում Մխիթարյանը դարձել է նաեւ գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան