Ինչպես հայտնի է՝ երեկ Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Եվ դրանից հետո խորհուրդներ եղան, թե ինչպես պետք է պաշտպանվել, ինչ կանխարգելիչ միջոցառումներ է պետք իրականացնել:
Եվ ահա, տեղեկացանք, որ այսօր նման աշխատանքներ են իրականացվել նաեւ Ազգային ժողովում: Մասնավորապես, այսօր այնտեղ առավոտից չափում են աշխատակիցների ջերմությունը, նոր միայն ներս թողնում: