Երեւանում շուտով կգործարկվեն նոր փոշեկուլ մեքենաներ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հրապարակելով տեսանյութ:
«Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երեւանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին։ Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել»,-նշել է Երեւանի քաղաքապետը: