Մեծ ծավալի գնումներ անել պետք չէ. Գեղամ Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունենում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում նա հայտնեց, որ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորված դիմակների քանակ, պետական ռեզեվում դրանց պակասը չկա:

«Ախտահանիչ նյութերի դեֆիցիտ մինչ այս չկար, առաջին վարակակիրի լուրի դեպքում այն սկսվեց արագ սպառվել, բայց իրավիճակն այսօր այլ է՝ դեղատներում կան ախտահանիչ նյութեր», -ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով այլ ապրանքներին, Գևորգյանը նշեց. «Ավելորդ գնումների կարիք չկա: Շաքարի քանակը Հայաստանում այնքան է, որ մեկ տարի կբավականացնի, նույնը վերավերվում է նաև ալյուրին: Հետևաբար, այդքան մեծ ծավալի գնումներ անել պետք չէ»:




Լրահոս