Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու. Արայիկ Հարությունյանը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

? Շատ սիրելի ԱՇԱԿԵՐՏՆԵՐ և ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, այս հրապարակումն առաջին հերթին ուղղված է Ձեզ: Արձակուրդների այս օրերին միասին գործ ունենք անելու՝ ի շահ պետության ??:

❗️Ուրեմն, քանի որ մեծամասամբ տիրապետում եք սոցիալական ցանցերի գործիքներին, ունեմ այսպիսի մի խնդրանք:

❗️❗️Նախ, դուք ծանոթացեք այս պաստառի բովանդակությանը, խստորեն հետևեք դրա պահանջներին, քանի որ վարակների տարածման այս փուլում նման միջոցառումները զգալի նվազեցնում են տարածումը:

❗️❗️❗️Այնուհետև ծանոթացրեք այս պաստառի բովանդակությանը Ձեր տանեցիներին, ովքեր, գուցե, չեն օգտվում սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ տատիկ-պապիկներին ?

Ու ամենակարևորը՝ բոլոր հնարավոր միջոցներով այս պաստառը լայն տարածեք ձեր էջերում, տարբեր խմբերում, չաթերում և այլն: Սույնով մեծ ծառայություն մատուցած կլինեք պետությանը:

Դե ինչ, ի գործ 🙂




Լրահոս