Արցախում ընտրական եռուզեռ է. որ թեկնածուին են ամենաշատը ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Արցախում ընտրական եռուզեռ է: Հայտնի-անհայտ նախագահի թեկնածուները, ընտրությանը հայտ ներկայացրած կուսակցությունների ցանկի լիդերները, շրջում են Արցախի գյուղերում կամ Facebook սոցիալական ցանցը հրապարակ դարձրած, փորձում են ներկայացնել իրենց ծրագրերը։

Ընդհանրապես ընդունված է, որ քաղաքական էլիտային չափում են հասարակության շրջանում իրենց ճանաչելիության մակարդակով, թե հենց իրենց` քաղաքական գործիչներին, որքան մարդ է ճանաչում: Արցախի պարագայում օրինաչափ կլինի նաև ասել, թե հենց իրենք՝ քաղաքական գործիչները, Արցախի բնակչության քանի տոկոսին են անձամբ, անուն ազգանունով ճանաչում, եւ որոշ դեպքերում մասամբ ծանոթ նրանց դարդ ու ցավին:

Տեղեկացնենք, որ Արցախում ապրող ընտանիքների թիվը մոտավորապես հասնում է 400.00օ-ի:

Արցախում ասում են` մարդկանց ճանաչելու ֆենոմենալ հիշողություն ունի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով անգամ անգիր հիշում է շատ շատերի հեռախոսահամարները: Արցախում բնակվող քաղաքացիները, ոչ միայն իրենք գիտեն Հարությունյանին, այլ նրանց գերակշիռ մասին գիտի նաև հենց Հարությունյանը, որը ենթադրում է նաև շփում, հարաբերություններ:

Հաջորդող քաղաքական գործիչները, ովքեր մեծ անձնական շփումներ ու ճանաչում ունեն, Վիտալի Բալասանյանն է, Սամվել Բաբայանը, Նարինե Աղաբալյանը, միգուցե նաև Աշոտ Ղուլյանը և Դավիթ Իշխանյանը:

Հենց այդ շփումների արդյունքում է, որ ղեկավարը կարող է լավ պատկերացնել երկրի, հասարակության առջև ծառացած խնդիրները, ուղղակի և չմիջնորդավորված շփումներն են, որ հնարավորություն են տալիս առաջնորդին չկտրվել իրականությունից, և ինչպես ասում են` իջնել օլիմպից:

Այնպես, որ կարող ենք ասել, որ Արցախը յուրահատուկ է նաև հենց այս առումով, Արցախը երկիր է, որտեղ առաջնորդներին ճանաչելուց զատ, հենց իրենք առաջնորդներն են ճանաչում իրենց քաղաքացիներին:




Լրահոս