«Նուբարաշենի» և «Արմավիրի» բանտապետերը կազատվեն. ի՞նչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Քրեակատարողական  հիմնարկությունների պետերի փոփոխություն է սպասվում:  Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնից ազատվելու են «Արմավիր» ՔԿՀ պետ՝ Գերասիմ Գևորգյանը, որը պետ էր նշանակվել   2019թ հուլիսի 25-ին,   «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը, որը ՔԿ-ը պետ է նշանակվել  2019թ հուլիսի 25-ին: Այլ բանտապետերի փոփոխություն ևս սպասվում է:

Ըստ մեզ հասած լուրերի՝ այս փոփոխությունների հեղինակը ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանն է, որը այս քայլով փորձում է, ըստ ամենայնի, ՔԿ հիմնարկի ներսում առկա իրավիճակը ստուգել:

Տեղեկությունը փորձեցինք պարզել Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան մեզ ասեցին, որ նման տեղեկատվություն չունեն: Այսինք, ոչ հերքեցին ոչ էլ հաստատեցին:

Armlur.am-ի հետ զրույցում,  քրեակատարողական ծառայության   աշխատակիցները, որոնց անունները հարգելի պատճառով չենք նշում,  որևէ կերպ չեն կարող հասկանալ, թե ինչով է պայմանավորված վերոնշյալ բանտապետերի փոփոխությունը:




Լրահոս