Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնասիրության արդյունքները կզեկուցվեն արդարադատության նախարարին և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ կիրականացվեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում արված գրառումներից մեկում անդրադարձ էր կատարել ՔԿԱԳ նշված տարածքային մարմնի գործունեությանը: