ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում. ովքեր կարող են մաս կազմել սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարել որոշ խմբագրական փոփոխություններ: Պարզվում է՝ ծրագրին չեն կարող մասնակցել հանրապետությունում պետական աջակցությամբ այլ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուները: Այսինքն՝ սահմանափակում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների՝ մի քանի այլ ծրագրերին մասնակցությունը:

Ըստ նախարարության՝ դա ազդում է գյուղատնտեսության ոլորտի զարգացման վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կվերանա գործող սահմանափակումը: Բացի այս, մեկ այլ փոփոխությամբ հնարավորություն կտրվի ֆինանսական կառույցներին ծրագրի ֆինանսական մոնիթորինգն իրականացնել իրենց ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով եւ վեցամսյա ժամկետում իրականացնել նպատակային մոնիթորինգ՝ գործող երկամսյա ժամկետի փոխարեն:

Ըստ նախարարության՝ ծրագրի նկատմամբ հանրապետությունում ձեւավորվել է բավականին մեծ հետաքրքրվածություն, որն արտահայտվում է շահառուների մեծ թվով։ Միայն 2019 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում տրամադրվել է 8841 միավոր վարկ՝ շուրջ 36.2 մլրդ դրամ գումարով։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս