Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում է: Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դահլիճը Նիկոլ Փաշինյանին դիմավորեց ծափողջյուններով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ:
Նա ներկայացրեց Հայաստանից ժամանած պատվիրակության անդամներին և հայտնեց, որ կպատասխանի նաև վրացահայերի հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում