
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների՝ օրերս Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդյունքները և 2020թ. ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի և Սևրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ նախապատրաստվող միջոցառումներին:
Հանդիպմանը խոսվել է նաև Հայաստանի քաղաքական իրավիճակի, համահայկական օրակարգի խնդիրների և ազգային տարբեր ծրագրերի շուրջ համագործակցելու մասին։