
Մարտի 3-ին` ժամը 20:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերվել է Քնարիկ Ա.-ի (ծնված 1957 թ.) դին: