Ով կփոխարինի Հայկ Չոբանյանին. Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Չոբանյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մարտի 23-ից ապրիլի 3-ը ներառյալ:

2. Հայկ Չոբանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը»,-ասված է որոշման մեջ:




Լրահոս