
Մարտի 3-ին Ստրասբուրգում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը, կանանց ու երեխաների իրավունքներին, սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլ հարցեր։