
Այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։
Քիչ առաջ ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել դեպքից: Մեզ հայտնի դարձավ, որ մի շարք ապացույցների հիման վրա տարեց կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները 81-ամյա կնոջ բնակարանը հայտնաբերել են տակնուվրա արված վիճակում, անկողինն ամբողջությամբ վնասված, իսկ զոհին՝ մերկ, դանակի բազմաթիվ հարվածներ ստացած: