
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է գրել եւ փոխանցել Գերագույն ռադային։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
35-ամյա Գոնչարուկը վարչապետ է դարձել անցած տարվա ամռանը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
«Խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից», – ասված է հայտարարության տեքստում, որը գրված է ձեռքով եւ թվագրված է 2020 թվականի մարտի 3-ին: Դրա վրա կա խորհրդարանի աշխատակազմի կնիքը, դիմումի գրանցման ժամանակը՝ 17: 42, մուտքային համարը՝ 53734։
Գերագույն ռադան չորեքշաբթի կքննարկի վարչապետի հայտարարությունը: