Հարցուպատասխան կառավարության հետ. ինչ հարցեր կուղղեն պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` օրվա երկրորդ կեսին, խորհրդարանում նախատեսված է կառավարության հետ հարցուպատասխան, եւ ինչպես սովորաբար է լինում, ակնհայտ է, որ հիմնական հարցերը կրկին ուղղված են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը երեկ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստանի Հանրապետություն եւ մի քանի հանդիպումներ ունեցել, որոնք կշարունակվեն նաեւ այսօր: Սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանն ամեն դեպքում կհասցնի գալ եւ մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին, չնայած ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել:

Եվ բնական է, որ պատգամավորների հարցերի գերակշիռ մասը վերաբերելու է կորոնավիրուսին, եւ որքան էլ այդ հարցով իրավասու պաշտոնյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, սակայն բոլորը հակված են այդ ինֆորմացիան ստանալ հենց վարչապետի շուրթերից: Եվ ուշագրավ է , որ յուրաքանչյուր անգամ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դժգոհում են, որ հարցերի համար գրանցվողները շատ են լինում, սակայն հաջորդ անգամ եւս պատկերը կրկնվում է:




Լրահոս