
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը որոշել է հետ չմնալ այդ նույն հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից եւ նախաձեռնել է «Արտաքին քաղաքականության խորհուրդ» անվամբ աշխատանքային խմբի ստեղծման գործընթաց:
Եվ արդեն երեկ քննարկում է եղել, որին մասնակցել են այդ հանձնաժողովի անդամները, փորձագետներ: Նկատենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանում «Անալիտիկ» խորհուրդ անվամբ աշխատանքային խումբ ուներ Արմեն Աշոտյանը: Ռուբինյանի գլխավորած խորհրդի կազմում ընդգրկված փորձագետներից են Արման Նավասարդյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Ալեքսանդր Մարկարովը եւ այլք: