Թույլտվություն չունեն, բայց մտադիր են հանք շահագործել. անսպասելի զարգացումներ Վայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում մտադիր է ոսկու հանքավայր շահագործել մոտ երկու ամսական ընկերություն:
Տեղեկացնենք, որ 2019 թվականի դեկտեմբեր 13-ից Վայոց ձորի մարզի Ազատեկի հանքավայրի նկատմամբ «Վայք Գոլդ»ՍՊԸ-ի ընդերք օգտագործման իրավունքը դադարեցվել է։ Սա նույն ընկերությունն է, որը ոսկու ապօրինի արդյունահանում է իրականացրել, ինչը բացահայտվել էր 2018 թվականին տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում։ Հարուցվել էր քրեական գործ, եւ ընթանում է հետաքննություն: Բայց պարզվում է, որ դեկտեմբերի 13-ից ընդամենը 15 օր հետո՝ հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն: Ի դեպ, այդ ընկերությունըստեղծվելուց մի քանի օրհետո դիմել է Վայքի եւ Զառիթափի գյուղապետարաններ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։

Սակայն Վայքի եւ հարակից գյուղերի բնակիչների շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նորաստեղծ «Վայկ Ինվեստ» ընկերությունը ընդերքօգտագործման թույլտվությունը կորցրած նախկին ընկերության (խոսքը «Վայք Գոլդ»-ի մասին է) հետ փոխկապակցված է։

Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնության անդամները: Նրանցից Ռուզան Ղազարյանը, որը նաեւ Հանրային խորհրդի անդամ է, տեղեկացրեց, որստեղծումից 5 օր հետո՝ հունվարի 14-ին, «Վայկ ինվեստ»ընկերությունը հայտարարություն է տարածել, որ Զառիթափում եւ Վայքում լսումներ են անցկացնելու ոսկու հանքի շահագործման համար:

Նրա խոսքով՝ Զառիթափում ընկերությունը քննարկում է կազմակերպել, եւ մի քանի ձայնի տարբերությամբ մարդիկ դեմ են արտահայտվել. «Վայքում չարեցին քննարկում՝ մտածելով, որ այստեղ դիմադրությունն ուժեղ է ու ակտիվ, գնացին Ազատեկում իրականացրեցին, որովհետեւ ազդակիր համայնք է: Մենք էլ գնացինք մասնակցեցինք, արդեն երեւում էր, որ տեղական իշխանությունների կողմից «դաբրո» ստացած են: Իրենքիրենցկողմիցնոր մարդիկ բերեցին, եւ 2 ձայնով կողմերիթիվն Ազատեկում շատ եղավ: Բայց,ըստ օրենսդրության,իրենք դեռ պետք է ազդակիր համայնքներում 4 քննարկում անցկացնեն, ապա ստանան շահագործման թույլտվություն»:

Զրույցի ընթացքում Հանրային խորհրդի անդամն ասաց, որ նախաձեռնող խմբով հանրագիր են պատրաստել, որըմոտ 500 մարդ է ստորագրել: Այն հունվարի 31-ի Վայքի ավագանու նիստին փոխանցել են անդամներին, որպեսզի քննարկման առարկա դառնա: Նշենք, որ «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խումբը պահանջում է մետաղական հանքարդյունաբերությունը համայնքի տարածքում արգելել եւ տարածքը էկոտնտեսական տարածք հռչակել:

Նշենք, որ Վայքի ավագանու վերջիննիստըտեղի է ունեցել փետրվարի 28-ին, որի ժամանակ եւ քննարկվել է նախաձեռնող խմբի տրամադրած հանրագիրը: «Բայց իրենք դա վերածեցին հենց Ազատեկի լոկալ քննարկման, իսկ ընկերության ներկայացուցիչներն էլ ջանք ու եռանդ չխնայեցին, թե ինչքան լավ կլինի, որ հանքը շահագործվի, համայնքի շատ խնդիրներին լուծումկտրվի, աշխատատեղ կբացվի: Բայց միաժամանակ ընկերության ներկայացուցիչները չկարողացան պատասխանել շատ խնդրահարույց հարցերի՝ թե փոշինինչ է լինելու, հանքաքարը որտեղով են տեղափոխխելու, մնացորդներն ինչպես են կոնսերվացնելու, Արփա գետն աղտոտվելու է, թե ոչ»,- պատմեց Ռ. Ղազարյանը:

Բայց, չնայած սրան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 28-ի նիստում ավագանին որոշել է տալ նախնական համաձայնություն՝ Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն փաստաթղթեր ձեռք բերելու մասով: Բացի այս, ավագանին որոշել է հարցին անդրադառնալ լիազոր մարմնի կողմից ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փաստաթղթերի առկայության ժամանակ:

Նկատենք, որ Հայկական բնապահպանական ճակատը եւս մտահոգված է այս խնդրով: Ըստ ՀԲՃ-ի՝ հայտնի չէ՝ արդյոք մի քանի օրական ընկերությունը ընդերքօգտագործման իրավունք հասցրել է ստանալ, թե ոչ, բայց «խայտառակ օրենսդրությունը թույլ է տվել համայնքից նախնական համաձայնության նպատակով հանրային լսումների հայտ ներկայացնել դեռեւս նման իրավունք չունենալու դեպքում»:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ընկերության տնօրեն Վահե Մալխասյանը փոխանցեց, որ ընդերքօգտագործման թույլտվություն չունեն: Ապա նշեց, որ թույլտվություն ստանալու համար դեռ 3-4 ամիս ճանապարհ ունեն անցնելու: «Մենք մեկ լսում կազմակերպել ենք, լսման արդյունքները պետք է ուղարկենք Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղիցիրենք մեզ պետք է տան տեխնիկական առաջադրանք.եթե տարածքը ազատ է, կամ որեւիցե խոչընդոտ չկա, մենք կպատրաստվենք 2-րդ փուլին՝ինչտիպի աշխատանքներ կամ բնապահպանական միջոցառումներ ենք նախատեսում իրականացնել, ՇՄԱԳ եւ այլն: Ազատեկում լսում է կազմակերպվել, ավագանու նիստին էլ քննարկվել է»,- ներկայացրեց ընկերության տնօրենը:

«Ժողովուրդ» օրաթերթը ընկերության ներկայացուցչին փոխանցեց բնակիչների մտահոգությունները՝ կապված մետաղական հանքարդյունաբերության հետ: Լսելով բնակիչների անհանգստությունը՝ ընկերության տնօրենը փոխանցեց, որիրենք պատրաստ են լսելու ցանկացած քնադատություն եւ պատրաստ են քննարկելու ցանկացած փոփոխություն նախագծի մեջ: «Փորձելու ենք աշխատել, կստացվի՝ կաշխատենք, չի ստացվի՝ չենք աշխատի, կփորձենքուրիշ բիզնեսով զբաղվել»,- նկատեց Վ. Մալխասյանը:

Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «Վայք Գոլդ»-ի հետընկերությունը կապ չունի. «Միակ կապը «Վայք Գոլդ»-ի հետ այն է, որ ես այդ ընկերությունում մի քանի ամիս աշխատել եմ»:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Վայքի աշխատակազմի ղեկավար Գագիկ Մուշկամբարյանի հետ: «Մեկ լսում է եղել Ազատեկում (Ազատեկը խոշորացվել է, համայնքային կենտրոնը Վայքն է), բայց այդ մեկ լսումը բավարար չէ: Իրենք դեռ պետք է երեքլսում կազմակերպեն, բայց դա էլ, Աստված գիտի, երբ կլինի, ինչ կանեն: Իրենք ոչ մի փաստաթուղթ չունեն, ընդամենըունեն հիմնադրման փաստաթղթերը որպես կազմակերպություն՝ հանքի շահագործման համար: Մեկ հանրային լսում է տեղի ունեցել, հետո ուղղակի քննարկում, որին մասնակցել են համայնքի բնակիչներ, բայց ընկերության ներկայացուցիչները ոչ մի հարցի պատասխան չունեին: Դա չբավարարեց բնակիչներին: Իրենք մեզ չեն դիմել 2-րդ լսումը կազմակերպելու համար: Ես տպավորություն ստացա, որ իրենք գյուղացիներին ընդամենը ուզում էին ներկայացնել, որ նման կազմակերպություն կա, որն ուզում է զբաղվել ոսկու արդյունահանմամբ»,- ներկայացրեց Վայքի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը:

«Ժողովուրդ» օրաթերթը համայնքի աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի տեղական իշխանությունն այս հարցի շուրջ: Հարցին ի պատասխան՝ աշխատակազմի ղեկավարն ասաց. «Տեղական իշխանությունը կանգնած է իր ժողովրդի կողքին.ինչպես ժողովրդի կարծիքն է, այնպես էլ մերը: Ուղղակի մարդիկոր դեմ են արտահայտվում, չեն կարողանում հիմնավորել, թե ինչու են դեմ: Նույն պատկերն է նաեւ կողմ արտահայտվող բնակիչների մոտ»:

Նկատենք, որ ընկերության ներկայացուցիչները խոստացել են՝ հանքավայրի շահագործման արդյունքում 250-300 աշխատատեղ բացել. «Բայց չգիտեմ, կարող է սարեր, ձորեր խոստանան, կարող է ավելի շատ աշխատատեղ բացեն, չեմ կարող ասել: Եւ այնպես չէ, որ կարող է լիցենզիա ունենան»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս