
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, «օրենքով գող» 50-ամյա Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանին:
Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ բերման ենթարկված Գեւորգ Մելիքյանը ազատ է արձակվել: