Կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոցի գինը կիջնի. Արսեն Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոցի գինը կիջնի: Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Առողջապահության նախարարության և շվեյցարկան «Ռոշ» դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց Տրաստուզումաբի (ապրանքային անունը` Հերցեպտին) մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30%-ով: Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10% իջեցումը եղել էր մոտ մեկ տարի առաջ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում:

Նաև շուտով սկսվելու է ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին: Սպասում ենք դեղորարքի առաջին խմբաքանակի մատակարարմանը` մոտակա մեկ ամսվա ընթացքում»:




Լրահոս