«Ոչ մի բան չպարզած՝ հիմարություններ են անում». Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Դեռևս մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր.

«Հարցրեք իրենց թող իրենք ասեն, եթե իրենք ոչ մի բան չպարզած՝ այդպիսի հիմարություններ են անում, իրենցից հարցրեք. եթե տեսնեմ իրենք չարաշահում են, ես ինքս կասեմ, եթե փորձեն տենց շոուներ անեն: Ես որևէ բանում մեղավոր չեմ»:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարցուվել նաեւ «ՁորաՀԷԿ»-ի մասնավորեցման վերաբերյալ։ Դեռ տարիներ առաջ այդ շահութաբեր ՀԷԿ-ը մասնավորեցվել էր ծիծաղաշարժ գներով։ Ըստ դատախազության հաղորդագրության` ուսումնասիրության եւ դրա հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ, ՀՀ կառավարության 2001թ. մայիսի համապատասխան որոշմամբ, ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված տեղամասի գույքի ներդրմամբ 2 մլրդ. 1 մլն. 840 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ստեղծված «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2002թ. հունվարին, ՀՀ կառավարության որոշմամբ, վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ձորահէկ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելը):

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի՝ նախաքննությունն ավարտված գործով Սեյրան Օհանյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:




Լրահոս